Թուրքիայում հակահայկական, հակահայաստանյան քաղաքականությունը կշարունակվի

Թուրքիայում հակահայկական, հակահայաստանյան քաղաքականությունը կշարունակվի

Թուրքիայում հակահայկական, հակահայաստանյան քաղաքականությունը կշարունակվի: Այս մասին Երևանում կազմակերպված քննարկմանը նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հետ կապված ես հիմքեր չեմ տեսնում: Այն հռետորաբանությունը, որ Թուրքիայի իշխանությունն արմատավորում է հասարակության մեջ` ձևավորելով ազգայնամոլական օրակարգ, կշարունակվի: Կշարունակվեն մնալ հակահայկական տրամադրությունները: Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հարցում փոփոխության չեն ենթարկվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Հովսեփյանը:

Քննարկմանը Ստամբուլից տեսակապով միացած «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով, գուցե բարեբախտություն է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական, քաղաքական հարաբերություններ հաստատված չեն:

«Հայաստանի անկախացումից հետո պետք է բնականոն լիներ հարաբերությունների հաստատումը, սակայն եթե դրացին բարի չէ, ավելին՝ այն վտանգավոր է, ուրեմն լավ է, որ երկկողմանի հարաբերություններ չկան: Ամեն դեպքում, որոշ շփումներ կան մտավորականների, մշակութային գործիչների, ակադեմիկական մակարդակում»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում