Մատվիենկոն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել է թանգարանային նախագծեր փոխանակել

Մատվիենկոն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել է թանգարանային նախագծեր փոխանակել

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի մասնակից երկրները պետք Է ավելի սերտորեն համագործակցեն մշակույթի բնագավառում: Մշակութային փոխանակման մեխանիզմներից մեկը կարող է դառնալ միության անդամ երկրների թանգարանների մասնաճյուղերի բացումն արտասահմանում, նշել է սենատորը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Այսօր Եվրոպայում աշխատում են Էրմիտաժի եւ Ռուսական թանգարանի ներկայացուցչությունները: Վստահ եմ, որ այդ փորձը հարկավոր Է տարածել նաեւ Եվրասիական տարածքում: Եվ հարկ է, որ մեր գործընկերներն իրենց թանգարանների մասնաճյուղերն ստեղծեն Ռուսաստանում»,– ասել է խոսնակը՝ հանդես գալով Դաշնության խորհրդին առընթեր Ինտեգրացիոն ակումբի նիստում, որը նվիրված էր ԵԱՏՄ-ի տարածքում մշակութային կապերի ընդլայնմանը:

Նա նաեւ չափազանց կարեւոր ուղղություն է համարել համատեղ ստեղծագործական նախագծերի իրականացումը: Նրա խոսքով՝ դրանցում պետք է ներգրավել մշակույթի ճանաչված գործիչներին, շնորհալի երեխաներին, տաղանդավոր երիտասարդությանը: «Հետաքրքիր գաղափար կարող Էր դառնալ, ասենք, Եվրասիականերիտասարդական երգչախմբի կամ նվագախմբի ստեղծումը»,- ասել է Մատվիենկոն:

Դրա հետ մեկտեղ սենատորը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը մշակույթի ոլորտում մասնակից երկրների փոխգործակցության հատուկ կարգավորում չի նախատեսում:

Եվրասիական տնտեսական միության կառավարման մարմինների թվում բացակայում է մշակութային ու հումանիտար համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումը, հավելել է Մատվիենկոն: «Ուստի առաջարկում եմ քննարկել Եվրասիական տնտեսական միության հիմքի վրա մասնակից երկրների հումանիտար համագործակցության եւ տարածաշրջանային բաժանմունքների խորհրդի ստեղծման նպատակահարմարության հարցը»,– եզրափակել է սենատորը:

ԵԱՏՄ-ի մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում