Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը բողոքարկեց հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը բողոքարկեց հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմումը ներկայացրել է բարձրագույն ընտրական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Բոլորը գիտեն, որ հանրաքվեում հաղթել են «ոչ» ասողները: Ճնշումների և սպառնալիքների միջոցով չստացված արդյունքը փորձ է արվել ստանալ ընտրական հանձնաժողովի միջոցով: Այս քվեարկությունն անօրինական, անկնիք քվեարկություն է»,– ասել է Բյուլենթ Թեզջանը:

Նա նշել է, որ քվեատուփեր գցված անկնիք քվեները համարվել են վավեր: Բացի այդ, գողացվել են քվեներով լցված ծանրոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում