Շոտլանդիայում քննադատել են վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեյի որոշումը

Շոտլանդիայում քննադատել են վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեյի որոշումը

Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենն այն կարծիքին է, որ վարչապետ Թերեզա Մեյը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու ճանապարհով մտադիր է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն հասնել խիստ պայմաններով եւ կառավարության ղեկավարի դիրքորոշումը գնահատում է որպես շատ մեծ սխալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը հայտարարել է՝ մեկնաբանելով խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը հունիսի 8-ին նշանակելու Մեյի որոշումը: 

«Թորիները հնարավորութուն են փնտրում՝ Մեծ Բրիտանիան աջ տեղաշարժել, նրան ստիպել անցնելու կոշտ Brexit-ի միջով եւ (բյուջետային վճարումների) նոր կրճատումներ կատարել»,– գրել է քաղաքական գործիչը Twitter միկրոբլոգի իր էջում:

Սթերջենը նաեւ հայտարարել է, որ վաղաժամկետ կամաարտահայտումը «ամրացնում է Շոտլանդիային սեփական ապագան ինքնուրույն որոշելու իր իրավունքի հարցում»՝ Մեյի որոշումը համարելով «հսկայական քաղաքական սխալ»: 

Ավելի վաղ Շոտլանդիայի ազգայնականները հայտարարել են 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու վճռականության մասին: Էդինբուրգը վճռականորեն հանդես է գալիս ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ եւ պնդում է, որ այս դեպքում շոտլանդացիներն իրավունք ունեն քվեարկել իրենց անկախության օգտին:

Ապրիլի 18-ին Մեյը հայտարարել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Դրա համար պահանջվում է, որ նա ստանա Համայնքների պալատի (բրիտանական խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների երկու երրորդի աջակցությունը: Քվեարկությունը նշանակված է ապրիլի 19-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում