Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը չի ազդի Brexit-ի գրաֆիկի վրա. Մեյ

Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը չի ազդի Brexit-ի գրաֆիկի վրա. Մեյ

Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit-ի) գրաֆիկի վրա: Այդ մասին հայտնել Է վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգ-սթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել Է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա:

Նա նաեւ հավելել Է, որ վարչապետը նախարարների կաբինետի անդամների լիակատար աջակցությունն Է ստացել վաղաժամկետ ընտրությունների հարցում, ինչպես նաեւ այդ որոշման մասին հեռախոսով ծանուցել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին,

Ապրիլի 18-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հայտարարել Է, որ հունիսի 8-ին կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Մեծ Բրիտանիան Brexit-ի մասին որոշումից հետո որոշակիության, կայունության եւ ուժեղ ղեկավարության կարիք ունի, ուստի եւ անհրաժեշտ Է անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ասել Է նա: Մեյը հավելել Է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, «հետդարձի ճանապարհ չկա»:

Ավելի վաղ պլանավորվում Էր ընտրություններն անցկացնել 2020 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում