Հայաստանն ամենից շատ հետաքրքրում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի զբոսաշրջիկներին

Հայաստանն ամենից շատ հետաքրքրում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի զբոսաշրջիկներին

Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում այցելել է 599 հազար 341 զբոսաշրջիկ, ինչը 18.2 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ դեպի Հայաստան հիմնական հոսքն ապահովել է Իրանի շու կան` 17.7 տոկոս: «Երկրորդ տեղում Ռուսաստանն է` 7,5 տոկոսով, հաջորդ երկրները Չինաստանը, Գերմանիան եւ Ֆրանսիան են»,-ասաց Զեյթունցյանը: Նրա խոսքով` Վրաստանը Հայաստանի համար եւս կարող է շատ հետաքրքիր շուկա լինել, սակայն այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: «Եթե մենք ուզում ենք Հայաստանն ավելի գրավիչ դարձնել վրացի զբոսաշրջիկի համար, պետք է կարողանանք մարքեթինգային հստակ քաղաքականություն վարել: Վրացի զբոսաշրջիկին Հայաստանում ավելի շատ կարող է հետաքրքրել միջոցառումային զբոսաշրջությունը»,-հավելեց Զեյթունցյանը:

Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների ակտիվություն հիմնականում նկատվում է մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում` Նովրուզի օրերին: Տուրօպերատորները նշում են, որ իրանցիները հիմնականում նախընտրում են ժամանցային վայրերը: «Զվարթնոց» օդանավակայանն այս տարի ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևորի: Այս տարի իրանցի զբոսաշրջիկների համար մեծ աշխատանք է կատարվել տեղեկատվական առումով. իրանցիների համար Նովրուզի օրերին գործել է թեժ գիծ` պարսկերեն լեզվով, նրանց բաժանվել են տեղ եկատվական պաստառներ եւ այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում