ՀՀ ֆինանսների փոխնախարարն աշխատանքային խմբի հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի խնդիրները

ՀՀ ֆինանսների փոխնախարարն աշխատանքային խմբի հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի խնդիրները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մասնակցությամբ ապրիլի 18-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքի հետ կապված առաջարկները, բնակչության շրջանում այդ բարեփոխումների իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով շահագրգիռ մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքների համակարգման և դրա արդյունավետության բարձրացման ուղիները:

Նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ընդգծել է նիստի կարևորությունը և նշել, որ նման քննարկումների միջոցով հնարավոր կլինի վերհանել առկա խնդիրները և տալ դրանց պատշաճ լուծումներ:

Աշխատանքային խմբի կողմից ներկայացվել է կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործողությունների պլանը. անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի ընթացիկ հարցերին:

Քննարկումն ավարտվել է մասնակիցների ներկայացրած առաջարկների ու դիտողությունների ամփոփմամբ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում