Էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է ապագա բժիշկներին

Էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է ապագա բժիշկներին

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է եռաբաղադրիչ էլեկտրոնային կայք: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. ««Ժամանակի պահանջով՝ 100-ամյակին ընդառաջ» միջոցա ռումների շրջանակում ուսանողներին ներկայացվեց «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ը: Այսուհետև մեր համալսարանի ապագա բժիշկները հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է եռաբաղադրիչ էլեկտրոնային կայք: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և, ըստ ուսումնական տարիների, օգտվել բուhական կրթության համար անհրաժեշտ գրականությունից:

«Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներբեռնված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները: Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն համապատասխան դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան վերհիշելու անհրաժեշտ ուսումնական նյութը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ էլեկտրոնային գրադարանի մեկնարկը բուհի միջազգայնացման կարևոր ապացույցներից է և նպատակ ունի ուսումնական գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնել:

Ծրագրի համակարգող Զավեն Քոլոյանը, ներկայացնելով էլեկտրոնային գրադարանի հնարավորությունները, նշեց, որ որպես ԵՊԲՀ շրջանավարտ ուրախ է, որ հարազատ բուհի զարգացման վեկտորն ուղղված է դեպի թվայնացում:

Նշենք, որ էլեկտրոնային գրադարանը հասանելի է www.ysmubooks.am էլեկտրոնային հասցեով, իսկ առաջարկների և հարցերի համար կարող եք գրել [email protected] հասցեով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում