Ֆիյոնը Ֆրանսիայի հայ համայնքը համարում է ինտեգրման և հայրենասիրության օրինակ

Ֆիյոնը Ֆրանսիայի հայ համայնքը համարում է ինտեգրման և հայրենասիրության օրինակ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի հայկական համայնքը համարում է ինտեգրման, հաջողության և հայրենասիրության օրինակ:

«Նրանք բոլորը սիրում են Ֆրանսիան, բայց և բոլորի սրտի մի մասը Հայաստանում է: Փարիզի արվեստի թանգարանը պետք է լինի մտորումների և մշակութային գաղափարների փոխանակման վայր: Կարևոր է հայկական մշակույթի և հիշողության կենտրոնի գոյությունը, Ֆրանսիայի հայկական թանգարանի նմուշները կարող են ներկայացվել Գիմեում, որտեղ վերջին շրջանում սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Սակայն այս հարցում Ֆրանսիայի կառավարության որոշումը շարունակում է մնալ անորոշ»,– ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում` հավելելով, որ Ֆրանսիայի հայկական թանգարանը Եվրոպայում ունի ամենամեծ հավաքածուն` 3000 տարվա պատմության շուրջ 1200 աշխատանք:

«Իսկ ինչո՞ւ չպահպանել Ֆրանսիայի հայկական թանգարանը: Ես մեծ կարևորություն եմ տալիս մեր ազգային ժառանգության պահպանմանը և հայկական թանգարանի հավաքածուն դրա մի մասն է: Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիայի հայերի հիշողությունը և քաջությունը հայտնի դառնա և չլինի անանուն: Նրանք պայքարել են ճշմարտության, արժանապատվության և սոցիալական հաջողության համար: Նրանք մասնակցել են մեր ազգային պատմության շինարարությանը, ինչպես շեշտել է Շառլ Ազնավուրը, նրանց հաջողվել է մնալ «100 տոկոս ֆրանսիացի և 100 տոկոս հայ»: Ես ցանկանում եմ հարգանքի տուրք հատուցել նրանց»,- ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում