«Ժողովուրդ». Հայաստանի պետական գերատեսչություններում անիմաստ կառույցները շատ են

«Ժողովուրդ». Հայաստանի պետական գերատեսչություններում անիմաստ կառույցները շատ են

«Ժողովուրդ»-ը գրել է. «Հայաստանի պետական գերատեսչություններում անիմաստ կառույցները շատ-շատ են, և դրանցից մեկն էլ ներքին աուդիտի վարչությունն է: Այն գործում է «ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով: Իսկ ինչով են զբաղված նրանք: Համաձայն նշված օրենքի՝ ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարների ենթակայությամբ: Այսինքն` պետական գերատեսչության կառույցի ղեկավարը հանձնարարում է ստուգել իր գերատեսչության աշխատակիցներին կամ ինքն իրեն:

Եվ հասկանում եք, որ դա Հայաստանում գրեթե անհնար է և աշխատանքի օբյեկտիվությունը, մեղմ ասած, կասկածի տակ է: Չէ որ կարող է ներքին աուդիտի վարչությունն օրինակ նախարարության ֆինանսական փաստաթղթերը ստուգել, կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբերել, բայց քանի որ ոլորտի անմիջական պատասխանատուն նախարարն է, հենց նրա հրահանգով էլ ամեն ինչ ծածկադմբոց արվի և թաքցվի:

Այնպես որ, եթե ցանկություն կա օբյեկտիվ աուդիտ անցկացնելու, ապա դա պետք է անեն անկախ մարմինները: Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ պետական գերատեսչություններում աշխատակազմերը շարունակում են ուռճացված մնալ և ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում