«Հրապարակ». ՕՐՕ դաշինքը փլուզման եզրին է

«Հրապարակ». ՕՐՕ դաշինքը փլուզման եզրին է

ՕՐՕ դաշինքը փլուզման եզրին է: Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք-չարչարանքի համար: Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որևէ տեղեկություն չկա։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի, հատկապես վիրավորված է ՕՐՕ-ի երկրորդ էշելոնը, որը ջանք ու եռանդ չի խնայել, սակայն մնացել է ստվերում:

«Բացարձակ որևէ տեղեկություն չունենք, ոչ հեռախոս են վերցնում, ոչ էլ գալիս են, չգիտենք ինչ է լինելու, սպասում ենք Օսկանյանի վերադարձին, կարծում եմ՝ շատերը կլքեն դաշինքն էլ, կուսակցությունն էլ, առաջինը ես դուրս կգամ իմ թիմով»,-ասել է թերթի աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում