«Փաստ». Արեշի ծննդատան տնօրենն ինքն իրեն առողջապահության նախարար է «նշանակել»

«Փաստ». Արեշի ծննդատան տնօրենն ինքն իրեն առողջապահության նախարար է «նշանակել»

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արեշի ծննդատան տնօրեն Լևոն Գրիգորյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, թե ինքը շուտով առողջապահության նախարար է նշանակվելու:

«Փաստ»-ի հետ զրույցում Լևոն Գրիգորյանը հերքել է տեղեկությունը։ Թերթը հիշեցնում է, որ Լևոն Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի կողմից 4-րդ ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածու էր, կարողացել էր ընդամենը 911 ձայն հավաքել։

«Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավաքած ձայների նման սակավությունը նա փորձել է նման կերպ չեզոքացնել»,- գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում