«Ժողովուրդ». Արթուր Գևորգյան. Խնդիրը ոչ թե ընտրակեղծարարի մեջ է, այլ՝ հասարակության

«Ժողովուրդ». Արթուր Գևորգյան. Խնդիրը ոչ թե ընտրակեղծարարի մեջ է, այլ՝ հասարակության

Երևանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ այս ընտրություններում խնդիրը ոչ թե ընտրակաշառքների, այլ ժողովրդի մեջ էր: Խոսելով ընտրակաշառքի մասին, նա հայտարարել է. «Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»:

Թերթի հիշեցմանը, որ ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գևորգյանն արձագանքել է. «Ոչ միայն: Եթե վերցնող կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնող չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարող տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ… Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում