Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 240 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 240 կրակոց

Ապրիլի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 240 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում