Թուրքիայի քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցները շարունակվում են:

Հազարավոր մարդիկ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Այդընում, Քոջաելիում, Քոնյայում ու Ադանայում փողոցներ են դուրս եկել` ասելով. «Ոչ, մենք հաղթեցինք»:

Հատկապես բազմամարդ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ստամբուլում: Քաղաքի Քադըքյոյ թաղամասում հազարավոր կանայք են ցույցի դուրս եկել` հայտարարելով, որ թույլ չեն տա մեկ մարդու ռեժիմի հաստատում:

Անկարայում բարձրագույն ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ցուցարարները պահանջել են չեղյալ համարել հանրահավաքի արդյունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում