ԻՊ-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ

ԻՊ-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել է CBS News-ը:

Թունավոր գազի կիրառմամբ գրոհը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Դրա հետեւանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան, հաղորդել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ դա արդեն երկրորդ քիմիական գրոհն Է վերջին մի քանի օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԻՊ-ի զինյալները թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արեւմուտքում տեղի ունեցած մարտերում: Չհաստատված տվյալներով՝ խոսքը վերաբերում է քլորին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում