Չավուշօղլուն մեղադրել է ԵԱՀԿ և ԵԽ դիտորդներին ահաբեկչությանն աջակցելու մեջ

Չավուշօղլուն մեղադրել է ԵԱՀԿ և ԵԽ դիտորդներին ահաբեկչությանն աջակցելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոր մեղադրանքներ է հնչեցրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հասցեին` կապված վերջիններիս կողմից Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հրապարակած քննադատական զեկույցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այ ս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ կողմից եկած դիտորդական առաքելության մի շարք անդամներ մասնակցել են Թուրքիայի դեմ կազմակերպված հավաքներին և հանրաքվեից առաջ «ոչ»-ի արշավ են արել: «Այս անգամ եկած պատվիրակությունը լավ մտադրություններով չի եկել, կանխակալ է եկել և տեխնիկական հարցերից այն կողմ քաղաքական հարցերի մեջ է մտել, մինչդեռ նրանք գործը քաղաքական մեկնաբանություններ անելը չէ»,- նշել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է առաքելության անդամներին ահաբեկչության աջակցելու մեջ` հիշեցնելով, որ նրանց զեկույցը պարտադրող բնույթ չունի:

Նա հայտնել է նաև, որ վիզային ռեժիմի ազատականացման մասին իրենց վերջին առաջարկը ներկայացնելու են ԵՄ-ին: «Արդեն թող որոշում կայացնեն: Կամ այո, կամ ոչ: Եթե ասեն «ոչ», մյուս համաձայնագրերը` այդ թվում և փախստականների հարցով համաձայնագիրը չեղյալ կհամարվի»,- ասել է Չավուշօղլուն` հայտարարելով, թե ԵՄ-ն Թուրքիային շանտաժի ենթարկելով ոչ մի տեղ չի կարողանա հասնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում