Հյուսիսկորեական թերթը Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ

Հյուսիսկորեական թերթը Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ

Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես Է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը:

«Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ եւ ձգտում են ԿԺԴՀ-ին զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից եւ կենսական իրավունքներից»,- ընդգծում Է թերթը:

Միացյալ Նահանգները, նշում Է թերթը, «վերջերս անպատիժ հարված հասցրեց Սիրիայի ավիաբազային»: Այս առնչությամբ «Մինչժու Չոսոնը» Թրամփի վարչակազմին կոչ Է անում «չմոռանալ, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ, եւ չնյութել անխոհեմ պլաններ»:

Թերթը նախազգուշացնում Է, որ Վաշինգոնը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 11.29

«Մինչժու Չոսոն», Թրամփ, նախազգուշացում

Հետևեք մեզ նաև Telegram-ում