ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ՉԺՀ դեսպանի հետ

ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ՉԺՀ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ բարեկամական խմբի անդամներին ապրիլի 18-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ԱԺ հինգերորդ գումարման լիազորությունների ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հրաժեշտի ընթրիք: Այս մասին տեղեկաց րին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Պարոն Թիան Էրլունը ջերմորեն ողջունել եւ իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամներին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը կընդլայնվեն եւ կամրապնդվեն:

Դեսպան Թիան Էրլունն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամները Չինաստանի բարեկամներն են՝ անկախ հաջորդ խորհրդարանում կամ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու փաստից:

Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ գործող խորհրդարանում ձեւավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանության միջեւ համագործակցությունը եւ երկու երկրների փոխհարաբերություններն անցած տարիների ընթացքում արդյունավետ զարգացել են՝ անցնելով համատեղ ձեռքբերումն երով հարուստ ճանապարհ:

Մասնավորապես կրթության, մշակույթի, տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում արդեն իսկ կան լուրջ ձեռքբերումներ եւ համագործակցության հեռանկարներ:

Երկուստեք հույս է հայտնվել, որ Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք կապրի նաեւ հաջորդ գումարման խորհրդարանի օրոք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում