Հանրակրթական դպրոցներում ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությունը կներդրվի եկող տարվանից

Հանրակրթական դպրոցներում ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությունը կներդրվի եկող տարվանից

Հանրակրթական դպրոցներում Ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությունը կներդրվի 2018 թվականից: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի խոսքով` այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են դեռ 2014 թվականից: «Ծրագրի ներդրման արդյունքում 2-12-րդ դասարանների երեխաներին կսովորեցնեն ֆինանսապես գրագետ քաղաքացի մեծանալու բոլոր գաղտնիքները»,-ասաց նա:

Մակյանը նշեց, որ արդեն իսկ մշակված ծրագիրը քննարկվել է միջազգային փորձագետների հետ: «Մենք ունենք «Տեխնոլոգիա», «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Հասարակագիտություն» առարկաների այն բաժինը, որը ներառում է ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթության տարրեր: Նախատեսում ենք քննարկումների վերջնական գործընթացն իրականացնել մինչեւ ապրիլի 30-ը»,-ասաց նա` հավելելով, որ հաջորդ քայլը լինելու է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:

«Այս բոլոր փուլերն անցնելուց հետո, սեպտեմբերին որոշակի դպրոցներում փորձնական ծրագիր կունենանք»,-հավելեց ԿԳՆ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում