Թուրքիայում անկախ մամուլը հանրաքվեից հետո ավելի բարդ իրադրությունում կհայտնվի. «Լրագրողներ առանց սահմանների»

Թուրքիայում անկախ մամուլը հանրաքվեից հետո ավելի բարդ իրադրությունում կհայտնվի. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտարարել է, որ Թուրքիայում անկախ մամուլի վիճակը սահմանադրական հանրաքվեից հետո ավելի է բարդանալու: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Ռեդիսկեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրաքվեի ժամանակ մի շարք խոշոր քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մեդիան, հաղթել է «ոչ»-ը: «Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կարող է կիրառել: Հաջողությամբ ավարտված հանրաքվեից հետո Էրդողանից բարեգթություն ակնկալող մարդկանց նման լավատես չեմ: Նա բարեգութ չէ: Հակառակը, ագրեսիվ ղեկավար է»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում