Իտալիայի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անհնար են համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

Իտալիայի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անհնար են համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները լավատեսներ չեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության հարցում: Նրանք տեսակետներ են հայտնել այն մասին, որ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո անդամակցության գործընթացն անհնարին է դառնում:

Գերմանական Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում Լյուսքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտնել է, որ սահամանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո «նոր սահմանադրությամբ և ավտորիտարիզմով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությունը հնարավոր չէ»:

Իսկ Իտալիայի արտգործնախարար Անգելինո Ալֆանոն Corriere della Sera-ին ասել է, որ այս պահին Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու մասին խոսք չի կարող գնալ: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ այդ երկրում մահապատժի վերականգնումը Թուրքիային ավելի կհեռացնի Եվրամիությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում