Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ-ի համագործակցությունն Աբխազիայի հետ. Լավրով

Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ-ի համագործակցությունն Աբխազիայի հետ. Լավրով

Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«Եթե խոսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, ապա, իհարկե, մենք կողջունեինք այս կառույցի համագործակցությունն Աբխազիայի Հանրապետության հետ: Լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ Է բոլոր այն պետությունների կոնսենսուսը, որոնք մտնում են այս կամ այն կազմակերպության մեջ, նույնը վերաբերում Է դիտորդի կարգավիճակին: Այստեղ տարբերություն չկա, այստեղ կարեւոր Է, որ որոշումը պաշտպանվի այս կամ այն կառույցի մասնակիցների կողմից»,-ասել Է Լավրովը:

«Ինչ վերաբերում Է ՀԱՊԿ-ին, դա կազմակերպություն Է, որը կոչված Է ապահովել նրա մեջ մտնող երկրների անվտանգությունը: Աբխազիայի Հանրապետության անվտանգությունն ամենահուսալի կերպով ապահովված եւ երաշխավորված Է այն հարաբերություններով, որոնք ամրագրված են Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի Հանրապետության միջպետական պայմանագրերում»,-ասել Է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում