Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է կոկորդիլոսի հետ

Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է կոկորդիլոսի հետ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլից արված մեջբերման կոկորդիլոսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «112»-ը:

Ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Chatham House-ում, Պորոշենկոն քննադատել է արեւմտյան այն քաղաքական գործիչներին որոնք տրամադրված են Մոսկվայի հետ երկխոսության, եւ հիշել է բրիտանացի քաղաքական գործչի խոսքը խաղաղարարների մասին:

«Չերչիլը 1942 թվականի հունվարին ասել է. «Ամեն ոք հույս ունի, որ եթե ինքը բավականաչափ կերակրի կոկորդիլոսին, ապա կոկորդիլոսն իրեն մյուսներից ավելի ուշ կուտի»,-ասել է Պորոշենկոն՝ հայտարարելով, որ այսօր միջազգային քաղաքականության մեջ այդ «կոկորդիլոսը» Ռուսաստանն է:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մտադիր է տարհամոզել նման մոտեցման բոլոր կողմնակիցներին եւ նրանց բացա տրել, որ Մոսկվայի «ախորժակը հնարավոր չէ բավարարել»:

«Ռուսաստանը չի կշտանա»,-եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում