147 հիմնական դպրոցը կկրի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

147 հիմնական դպրոցը կկրի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, կկրի հերոսի անունը: Այս մասին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը, տեղեկացնում է Երկիր Մեդիան:

Նա նշեց, որ դպրոցի կողմից արված առաջարկը վերջնականապես կհաստատվի Երևանի ավագանու առաջիկա նիստում:

Ավելի վաղ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը սոցցանցում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով, որ ապրիլի 18-ին Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով:

«Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար»,-գրել է Անահիտ Բախշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում