Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Երևանի 18-ամյա բնակչի նկատմամբ

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Երևանի 18-ամյա բնակչի նկատմամբ

Ոստիկանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն կատարելու հատկանիշներով հետախուզում է հայտարարել Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ապրիլի 11-ին Ջրվեժ թաղամասում նա կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել մի քաղաքացու ու սպանել։

Արթուր Գևորգյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում