Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա մեջլիսից

Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա մեջլիսից

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Սելին Սայեք Բոքեն հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի ընդունում Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Սելին Սայեք Բոքեն, ով ներկայացրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» նշել է, որ հանրաքվեի արդյունքները անօրինական են և չեն արտահայտում Թուրքիայի քաղաքացիների կամքը:

Կուսակցության հետագա քայլերի վերաբերյալ խոսելիս Բոքեն հայտնել է, որ եթե հանրաքվեի արդյունքները անվավեր չճանաչվեն և նոր հանրաքվե չկազմակերպվի, հնարավոր է նաև, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը լքի մեջլիսը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից ապրիլի 18-ին հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմում էր ներկայացրել բարձրագույն ընտրական հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում