Թուրքիայում ձերբակալված իտալացի լրագրողը բանտում հացադուլ կսկսի

Թուրքիայում ձերբակալված իտալացի լրագրողը բանտում հացադուլ կսկսի

Թուրքիայի Հաթայ նահանգում ապրիլի 9-ին ձերբակալված և արդեն 10 օր կալանքի տակ պահվող իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, լրագրողը հայտնել է, որ ապրիլի 19-ի երեկոյից հացադուլ է սկսում:

Դել Գրանդեն հայտնել է, որ իր վիճակը լավ է, սակայն առգրավվել են իր անձնական իրերը, թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի կամ որևէ մեկի հետ:

«Այս պահին, երբ խոսում եմ քեզ հետ, չորս ոստիկան ինձ է հետևում: Փաստաթղթերս համապատասխանում են կանոններին, սակայն թույլ չեն տալիս փաստաբան նշանակել, նաև տեղեկություն չեն տալիս, թե կալանքիս ժամկետը երբ է ավարտվում»,- ասել է դել Գրանդեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում