Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ևս բողոքարկել է հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ևս բողոքարկել է հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս պաշտոնապես դիմել է բարձրագույն ընտրական հանձնաժողով` պահանջելով չեղյալ համարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:

Ներկայացված դիմումի մեջ կուսակցությունը ուշադրություն է հրավիրել այն ընտրախախտումների վրա, որոնք արվել են հանրաքվեի ընթացքում. դրանք են` ընտրատեղամասերում իրենց աշխատակիցներին չգրանցելը, նրանց աշխատանքին խոչընդոտելը, կալանավորելը, տարբեր գյուղերում քվեարկության ուղղորդումները:

Բացի այդ, նրանք ուշադրություն են հրավիրել անկնիք քվեները վավեր ճանաչելու փաստի վրա` ընդգծելով, որ տեղեկություններ կան, թե քվեատուփերը բացելուց հետո հայտնաբերված այդ քվեներն ավելի ուշ կնքվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում