ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը

ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Արտակ Մկրտչյանը ծնվել է 1963 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ին:

Արտակ Մկրտչյանի գիտական գործունեության գլխավոր ուղղություններն են էլեկտրամագնիսական ալիքների և տարրական մասնիկների փոխազդեցությունը տարբեր միջավայրերի հետ արտաքին ազդակների առկայությամբ ու բացակայությամբ, ակուստիկ ալիքների տարածումը ռեզոնանսային բնույթի անհամասեռություններ պարունակող բազմաշերտ միջավայրերում, նոր տիպի որոշակի հատկություններով օժտված տարբեր կարգավորվածության աստիճան ունեցող միջավայրերի սինթեզը, սինթեզված նոր միջավայրերի հետ իոնացնող ճառագայթների փոխազդեցության արդյունքում ի հայտ եկող ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը:

Արտակ Մկրտչյանը հարյուրից ավելի գիտատեխնիկական հրապարակումների հեղինակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում