Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է հանրաքվեի արդյունքները չեղարկելու քեմալականների դիմումը

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է հանրաքվեի արդյունքները չեղարկելու քեմալականների դիմումը

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) կողմից ներկայացված ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքները չեղարկելու վերաբերյալ դիմումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Մերժմանն ի պատասխան` CHP-ն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները չեղարկելու հայցով պատրաստվում է դիմել Թուրքիայի վճռաբեկ, ապա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է նաև Թուրքիայի «Հայրենիք» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների հանրաքվեի արդյունքների չեղարկման վերաբերյալ դիմումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում