«In Tour Expo 2017» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու են տուրիստական ոլորտի շուրջ 80 կազմակերպություններ

«In Tour Expo 2017» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու են տուրիստական ոլորտի շուրջ 80 կազմակերպություններ

«Երևան Էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) ապրիլի 21-23-ը կկայանա «Էքսպո Գրուպ» ընկերության կողմից կազմակերպած «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վերոնշյալ ընկերությունից՝ հավելելով. «Հայաստանում տուրիզմի զարգացումը մեծ ներուժ ունի և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության արդյունքում, այս ոլորտում առաջընթացն ու զարգացումն օրեցօր ավելի տեսանելի են դառնում:

2017 թվականի ապրիլի 21-23-ը Երևան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կմեկնարկի Էքսպո Գրուպ ընկերության կողմից կազմակերպած «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: «In Tour Expo 2017» ցուցահանդեսը լավագույն հարթակն է ոլորտի մասնագետների և սպառողների շփման համար:

Նախորդ տարիների փորձն ապացուցեց, որ այստեղից են մեկնարկում սեզոնի նոր և լավագույն առաջարկները: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ողջ տեսականին՝ շրջագայությունների կազմակերպում ոչ միայն ամբողջ Հայաստանում և Արցախում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում. ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր և այլն:

«In Tour Expo 2017» ցուցահանդեսին մասնակցելու են տուրիստական ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից, Վրաստանից, Իսրայելից, Չեխիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և այլ երկրներից:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «Աէրոֆլոտ» ավիաընկերության, ինչպես նաև «Անրիվա Տուր» տուր-օպերատորի և «Նաիրի ՍՊԱ Ռեսորթ»-ի կողմից ցուցահանդեսի այցելուների միջև խաղարկվելու են բազմաթիվ արժեքավոր մրցանակներ` ավիատոմսեր, ուղեգրեր և այլն:

«In Tour Expo 2017» ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ կառավարությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Ցուցահանդեսի գործընկեր երկիրն է Ռուսաստանի Դաշնությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում