Լոնդոնում Թուրքիայի դեսպանության առջև ապրիլի 24-ին հոգեհանգստի կարգ կկատարվի

Լոնդոնում Թուրքիայի դեսպանության առջև ապրիլի 24-ին հոգեհանգստի կարգ կկատարվի

Մեծ Բրիտանիայում ապրիլի 22-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ամենամյա քայլերթը: Երթը սկիզբ կառնի Մարմարե կամարի մոտ և կավարտվի Սենոտաֆի զիվորական հուշահամալիրում:

Նույն օրը կկազմակերպվի երաժշտական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ելույթ կունենան «Հայ սուպերսթարի» հաղթող Սոնա Ռուբենյանը, «The Beatified Project» ռոք խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը, ինչպես նաև Ստյուարտ Մոյիրը և Ալի Կարամին:

Ապրիլի 23-ին Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի կունենա պատարագ և ծաղկեպսակների զետեղման արարողություն, ինչպես նաև կկազմակերպվի ծառատունկ:

Նույն օրը տեղի կունենա հիշողության երեկո, որտեղ ելույթով հանդես կգա պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը, այնուհետև ելույթ կունենա օպերային երգչուհի Թերեզա Գևորգյանը:

Իսկ ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում