AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների արժեհամակարգային ընտրությունը

Նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին փուլը Ֆրանսիայում հետաքրքիր անակնկալ էր պատրաստել հայերի համար։ Մեկ օրվա ընթացքում նախագահի երկու հավակնորդ թեկնածուներ՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, ուշագրավ հայտարարություններ են արել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբրեյալ։ Պատասխանելով հայկական Nouvelles d’Armenie թերթի հարցերին՝ նրանցից առաջինը հայտարարել է, որ 1921թ. Ստալինը կամայականորեն անջատել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից հօգուտ Ադրբեջանի, իսկ վերջինս, օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, անցած տարվա ապրիլին փորձել է բռնի ուժով տիրանալ Արցախին։ Մարին Լը Պենն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ հայկական երկրորդ պետությունը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ։

Իհարկե, հասկանալի է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուները նման հայտարարություններով ցանկանում են շահել տեղի հայ համայնքի համակրանքն ու ձայները։ Նախագահ ընտրվելուց հետո ամենայն հավանականությամբ նրանք կվերադառնան այն հռետորաբանությանը, որն ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ Ֆրանսիան համանախագահող երկիր է։ Բայց այս փուլում դա չէ կարևոր։ Կարևորն այն է, որ Ֆրանսիայի պես երկրում արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը՝ ընդ որում դրա հայամետ լուծումը, դառնում է քաղաքական օրակարգի հարց։

Ավելի քան վստահ եմ, որ նման հայտարարություններով, ֆրանսիացի քաղաքական գործիչները միայն հայերի ձայների ետևից չեն գնում։ Աշխարհաքաղաքական առումով մեկ այլ կարևոր խնդիր էլ է լուծվում՝ նրանք ցույց են տալիս իրենց նվիրվածությունը թուրքական գործոնի՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և սևծովյան տարածաշրջանում զսպելու ֆրանսիական արդեն իսկ ավանդական քաղաքականությանը։ Այսինքն, խոսելով Արցախը Հայաստանին վերամիավորելու անհրաժեշտության մասին, նրանք, ըստ էության, նաև մատնանշում են, թե քաղաքակրթական և արժեհամակարգային տարածաշրջանային պայքարում որ ճամբարին են հարում։ Ֆրանսիացի ընտրողի համար սա շատ կարևոր հանգամանք է։

Հատկապես հիմա, երբ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն այդքան բացասական արձագանքներ գտան արևմտյան Եվրոպայի երկրներում, Ֆրանսիայի նախագահի թեկնածուները չեն կարող հաշվի չնստել հասարակական կարծիքի հետ։ Առավել ևս, որ ընդամենը մեկ ամիս առաջ Հոլանդիայում հակաթուրքական ալիքի շնորհիվ վարչապետ Մարկ Ռյուտեն կարողացավ կրկին շահել ժողովրդի վստահությունն ու հաղթել ընտրությունների ակնհայտ ֆավորիտ, պոպուլիստական մոտեցումներով աչքի ընկնող Գերտ Վիլդերսին։ Այնպես որ, կարելի է վստահ լինել, որ անկախ ընտրությունների արդյունքներից, Ֆրանսիայի հաջորդ նախագահը նույնպես աչքի կընկնի հայամետ դիրքորոշմամբ, ինչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև արցախյան հակամարտությունը կարգավորելուն ուղղված բանակցային գործընթացի վրա։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Voskanapat.info

P.S.
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայամետ հայտարարությունները բավական ծիծաղելի իրավիճակում են դրել ադրբեջանական կողմին։ Ծանոթանալով Ֆրանսուա Ֆիյոնի դիրքորոշմանը՝ Ադրբեջանի պետական քարոզչությունն սկսել է հորդորել Ֆրանսիայում բնակվող իրենց հայրենակիցներին քվեարկել Մարին Լը Պենի օգտին։ Սակայն վերջինիս նմանատիպ հայտարարությունն էլ ավելի է խճճել ադրբեջանցիներին։ Խեղճերը չգիտեն ինչպես վարվել։ Երևի ճիշտը Ֆրանսիայից արտագաղթելն է։

Լրահոս
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրումը ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Ադրբեջանի դեմ պետք է իրականացվեն նաեւ կանխարգելիչ գործողություններ ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Տնտեսագետը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի տարեկան 300 հազար աճ է կանխատեսում մինչև 2022 թվականը Հայ ժողովուրդը կարիք չունի ապացուցելու իր բազմադարյա պատմությունը. Ղազախստանի ազգային արխիվի ներկայացուցիչ Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման Հունիսի 27-29-ը հովտային գոտիներում կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում Նախագահ Սարգսյանը ստորագրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները ՄԻՊ աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Էլ Մայադինում 50-ից ավելի մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. Al Arabiya Հայ քիմիկոսների սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուների հակաբորբոքային ազդեցությունն ապացուցված է Եվրահանձնաժողովը Google-ին տուգանում է 2,4 մլրդ եվրոյի չափով Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է հրդեհների առաջացման վտանգի մասին Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չէ. Ուկրաինայի դատախազություն ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ցանկացած ոք կարող է առանց խոչընդոտների ապրանք ներմուծել Հայաստան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արա Բաբլոյան Գյումրիի կրակոցների գործով դեռ կասկածյալ չկա Կիեւում ահաբեկչության զոհ Է դարձել Հետախուզության գլխավոր վարչության պաշտոնյան ՊԵԿ-ում վերջին ամիսներին 483 հաստիք է կրճատվել Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից Վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Վլադիմիր Աբրահամյանը Թուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել Գերմանիային Անցած տարի հարկային եկամուտներն ավելացել են 11.8 միլիարդ դրամով ՀՀ եկամուտների կառուցվածքում մեծացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է զինակոչիկների պատշաճ բուժզննման անցկացումը Համբուրգի ոստիկանությունը պատրաստ է ձերբակալել Էրդողանի թիկնազորի անդամներին Մերկելը հորդորել է Եվրոպային՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի խնդիրների լուծմանը Լավրովը եւ Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan