Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը նոր ցեղասպանություններ ծնեց. Քրիստիան Բեյլ

Հայոց ցեղասպանության հարցում մեղավորներին պատասխանատվության չենթարկելը պատճառ դարձավ դրան հաջորդող տարիներին տեղի ունեցած նոր ցեղասպանությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Page Six-ի հետ զրույցում ասել է օսկարակիր դերասան, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Քրիստիան Բեյլը:

«Այս ֆիլմն իր մեջ ինչ-որ կարևոր բան է պարունակում, ինչի պատճառով շատ մարդիկ փորձել են խափանել դրա նկարահանումը»,- «Խոստումը» ֆիլմի մասին ասել է Բեյլը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` դերասանն ընդգծել է. «Մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց ամենակատաղի ձևով, ես ոչինչ չգիտեի դրա մասին: Դա անհավատալի կերպով տարօրինակ է: Սա ժամանակակից պատմություն է… Փաստը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել, դրանից հետո նոր ցեղասպանությունների պատճառ դարձավ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում