ԱՄՆ-ում վերստին խստացվում է Սպիտակ տան պահպանությունը

ԱՄՆ-ի իշխանությունները վերստին խստացնում են Սպիտակ տան պահպանությունը: Ինչպես հայտնել է USA Today թերթը, այժմ որոշվել է ընդլայնել երկրի նախագահի աշխատանքային նստավայրի տարածքի հարավային մատույցների բուֆերային «անվտանգության գոտին»: Հրապարակման համաձայն՝ բաց մուտքից հանվում է զբոսաշրջիկների շրջանում հանրաճանաչ զբոսանքի պուրակային գոտին Սպիտակ տան հարավային ցանկապատի երկայնքով:

Թերթն ընդունված որոշումը բացատրում է այն հանգամանքով, որ նախագահական պահպանությանը՝ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությանը, ոչ մի կերպ չի հաջողվում կասեցնել անկոչ այցելուների ներթափանցումն Սպիտակ տան տարածք: Հենց անցյալ ամսին մի քանի օրվա տարբերությամբ տեղի է ունեցել երկու նման միջադեպ, ընդ որում մի դեպքում խախտողին հայտնաբերել եւ ձերբակալել են սոսկ 16 րոպե անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում