ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման նախապատրաստումը սառեցված է. 38 North

ԿԺԴՀ-ի Պունգե ռի միակ զինափորձարանում նոր միջուկային փորձարկման նախապատրաստումը դադարեցվել Է եւ փոխադրվել սպասման ռեժիմի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է 38 North վերլուծական ինտերնետ-պորտալը, որը մասնագիտացած Է հյուսիսկորեական հիմնախնդիրների բնագավառում: 

Պորտալի տեղեկություններով՝ դադարեցված է ջրի պոմպահանումը հորանից, որտեղ ենթադաբար կարող է գտնվել միջուկային լիցքը: Անհետացել են նաեւ ծանր բեռնատարները, որոնք նախկին լուսանկարներում երեւում էին հորանի մոտ:

38 North-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ամենը կարող է վկայել այն մասին, որ միջուկային փորձարկման մասին որոշումն առայժմ սառեցված է: Փորձագետները նշում են, որ փորձարկումը կարող է անցկացվել ցանկացած պահի ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից ցուցման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում