Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել 30 ուղեւորների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տեղեկացնում է  IRNA գործակալությունը:

«Յոթ մարդ զոհվել է տեղում, եւս չորսը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում»,– հայտնել է Սեբզեւար քաղաքի արտակարգ իրավիճակների կենտրոնի փոխղեկավար Հադի Աբաս Աբադին:

Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը Մեշհեդ քաղաքից մեկնել էր Սպահան: Վթարի ստույգ պատճառն առայժմ պարզված չէ, բայց նախնական տվյալները վկայում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսի առջեւից ընթացող բեռնատարն անսպասելիորեն մանյովր Է կատարել, ինչը հանգեցրել Է բախման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում