Մինչև 2019թ. ավարտը բնակարաններով են ապահովված լինելու զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակությանը Հայաստանի հասարակության մեջ: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօրվա համաժողովն էլ հարթակ է, որն ամրացնելու է մեր հասարակության կապը զինված ուժերի հետ: Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն զինված ուժերում մտավորական սպաների ներգրավման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ պետությունը շարունակելու է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների հանդեպ հոգատարություն ցուցաբերելու իր հանձնառությունը: «Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին՝ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհապաղ ապահովել բնակարաններով: Այս խնդիրը պետք է լուծվի մինչև 2019թ. ավարտը»,- նշեց ՀՀ Նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում