Թուրքիայում ձերբակալվել է հանրաքվեի արդյունքները վիճարկող խմբագիրը

Թուրքիայի ընդդիմադիր sendika.org լրատվական կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը, ով հայտարարել է սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անօրինական համարելու մասին, ապրիլի 20-ի առավոտյան ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը:

Ոստիկանությունը խմբագրին մեղադրել է ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անօրինական հայտարարելու, սոցիալական մեդիայի միջոցով ցույցեր կազմակերպելու, ժողովրդին ատելության ու թշնամության դրդելու մեջ:

Առգրավվել են Դեմիրհանի համակարգիչն ու հեռախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում