Կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար»-ի շուրջ ստեղծված վիճակը

ՀՀ կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար» ընկերության շուրջ ստեղծված վիճակը, փորձում գտնել խնդրի լուծում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝անդրադառնալով «Վինար» ընկերության՝ մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքին: «Ընկերության վրա ազդելու լծակ կա, բայց գումարը տալ ու լծակ չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց գյուղնախարարը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ ստեղծված իրավիճակը այն բանի հետևանքն է, որ ժամանակին կառավարությունը «ստիպեց» խաղողագործներին ընդունել բերքը՝ Իգնատի Առաքելյանն ասաց. «Ով ստիպել է, թող տեր կանգնի»։

ՀՀ գյուղնախարարի խոսքով` «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է, իսկ ընկերությունում առկա սպիրտը, որով նախատեսվում էր մարել պարտքը, պարզվել է, որ խաղողի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում