Հայաստանի ճանապարհների 20 տոկոսն է լավ վիճակում. նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ ասֆալտապատման աշխատանքներ անում են միայն ընտրություններից առաջ: «Ես այդքան էլ համաձայն չեմ, դա հնարավոր է անում են կոնկրետ մարդիկ, բայց պետությունը մշտապես աշխատանքները կատարում է ժամանակին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այժմ սկսվել են փոսալցման աշխատանքները:

Ըստ նախարարի, հանրապետական ավտոճանապարհների մոտավորապես 20 տոկոսը լավ վիճակում է, 25-30-ը՝ բավարար: «Մնացածն, իհարկե, վատ վիճակում են, և մենք շատ աշխատանք ունենք անելու», – ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում