Վահան Մարտիրոսյանը Մինսկում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կատարած այցի ընթացքում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Երկկողմ հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա գործակցության հեռանկարները:

Նա նաև կարևորել է Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկա միջոցառումներին, այդ թվում` հունիսին Ժնևում կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին (WSIS):

Հետևեք մեզ նաև Telegram-ում