AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը հաստատեց բուհերի 2017/2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսու մ է շուրջ 2637 տեղ, որից 137-ը` ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման:

Մեկ այլ որոշմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2017/2018 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել 1650 տեղ, որից 1259-ը՝ առանց տարկետման իրավունքի և 391 տեղ` տարկետման իրավունքով: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր անացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո:

Երիտասարդ մասնագետների պատրաստման շարունակականությունն ու գիտական աշխատանքներում նրանց ներգրավումն ապահովելու նպատակով էլ գործադիրը 2017/2018 ուսումնական տարվա համար հաստատել է ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության 379 տեղ, որոնցից 140 տեղ`առկա ուսուցմամբ տարկետման իրավունքով և 202 տեղ հեռակա ուսուցմամբ՝ առանց տարկետման իրավունքի, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 20 տեղ ինտերն կրթական ծրագրով, 13 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են բաշխվել տեղերը. «Իրականում ինչպե՞ս եք արել, վերլուծություն կատարե՞լ եք, թե՞ տարեցտարի նույն նախագիծը բերում եք»։

«Տեղերը ձևավորվում են ըստ ուսումնական հաստատությունների հայտերի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատասխանեց փոխնախարարը:

«Ուսումնական հաստատությունների համար ինչքան շատ լինի, այնքան լավ: Տրամաբանություն չկա, շուկայի վրա էլ արձագանքը նվազագույն է լինելու: Շատ բուհեր շուկայի պահանջարկը չեն էլ դիտարկում: Կա՞ այդ վերլուծությունը, իրականում այսքան փող ենք տվել: Մագիստրանտ, ասպիրանտ, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց», -հարցրեց վարչապետը: Փոխնախարարը նշեց, որ իրավիճակի վերաբերյալ հետազոտություններ չեն արվել:

«Այդ դեպքում այս նախագիծը բերում եք, բյուջեից լրացուցիչ փող եք ուզում, ինչո՞ւ եք ուզում: Տեղավորվեք ձեր սահմանաչափի մեջ, մանավանդ, որ հիմնավորում չունեք, որ դա պետք է», - ասաց Կարապետյանը:

«Ճիշտը՝ չգիտեմ, պարոն վարչապետ, բայց որ այս իրավիճակում դա նպատակահարմար է, հաստատ է», - պատասխանեց Մկրտչյանը:

Լրահոս
Նախագահ Սահակյանն այցելել է Արցախի հարավային հատվածի զորամասերից մեկը Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինին Ավելի քան հարյուր սիրիահայերի սեփական բիզնեսը զարգացնելու համար վարկեր են տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Արագածոտնում ավազակային հարձակման դեպքի առթիվ Նոր Գյուղ համայնքում բացվել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 1.2 տոկոսով Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի կառույցների ղեկավարին Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ԵԽԽՎ քննարկումները բացահայտեցին տարիներ շարունակ թաքնված կերպով Ադրբեջանի լոբբինգով զբաղվող պաշտոնյաներին. Նաիրա Զոհրաբյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրումը ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Ադրբեջանի դեմ պետք է իրականացվեն նաեւ կանխարգելիչ գործողություններ ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Տնտեսագետը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի տարեկան 300 հազար աճ է կանխատեսում մինչև 2022 թվականը Հայ ժողովուրդը կարիք չունի ապացուցելու իր բազմադարյա պատմությունը. Ղազախստանի ազգային արխիվի ներկայացուցիչ Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման Հունիսի 27-29-ը հովտային գոտիներում կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում Նախագահ Սարգսյանը ստորագրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները ՄԻՊ աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Էլ Մայադինում 50-ից ավելի մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. Al Arabiya Հայ քիմիկոսների սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուների հակաբորբոքային ազդեցությունն ապացուցված է Եվրահանձնաժողովը Google-ին տուգանում է 2,4 մլրդ եվրոյի չափով Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է հրդեհների առաջացման վտանգի մասին Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չէ. Ուկրաինայի դատախազություն ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ցանկացած ոք կարող է առանց խոչընդոտների ապրանք ներմուծել Հայաստան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արա Բաբլոյան Գյումրիի կրակոցների գործով դեռ կասկածյալ չկա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan