AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում կրթական համակարգի հիմնական չափորոշիչ են դարձնում հայրենասիրական դաստիարակությունը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն արձանագրում է, որ Հայաստանում առկա է դպրոց-բանակ շատ ամուր կապ, հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող մի ամբողջ պրոֆեսիոնալ համակազմ: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ այսօր հասել է պահը՝ խոսելու մյուս, շատ ավելի մեծ ու հավակնոտ փուլին ա նցնելու անհրաժեշտության մասին։ «Վստահ եմ, որ մենք մեր հետագա աշխատանքներում կկարողանանք մանրամասն քննարկել արդեն ոչ թե կատարվածն, այլ կփորձենք հասկանալ այն խոչընդոտները, որոնք մեզ այսօր թույլ չեն տալիս ամբողջական իրականացնել մեր ծրագիրը։ Ռազմագիտության ուսուցիչների և դպրոցների տնօրենների հետ մենք պետք է կարողանանք ոչ միայն գնահատել այսօրվա իրավիճակը, արժևորել ձեռքբերումները, այլև հասկանալ, թե ինչ նոր մեթոդոլոգիաներ են անհրաժեշտ այս նոր գաղափարախոսության համար, ինչ լուծումներ են հարկավոր, ինչպես անել, որ «Ռազմագիտություն» առարկան, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեր մյուս առարկայախմբերն իսկապես ծառայեն իրենց նպատակին, չդառնան ձևական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նախարարի խոսքով՝ տնօրեններն ու ուսուցիչները պետք է հասկանան, որ դպրոցն ունի առաքելություն, հատկապես Հայաստանի պայմաններում, երբ երկիրն այնքան փոքր է, որ այս երկրում չկա թիկունք և սահման հասկացությունը: «Մենք պարտավոր ենք մեր կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը՝ հայրենասիրական դաստիարակությունը»,- ասաց Լևոն Մկրտչյանը։

Նա կարևորեց վերջին 20 տարիները, երբ անկախ Հայաստանի կրթական համակարգը սկսեց կանգնել շատ կարեւոր մի հիմնահարցի առջեւ՝ ինչպիսի կրթություն ենք մենք ուզում Հայաստանի Հանրապետության համար, ի՞նչ տեսլական է դրվելու այդ համակարգի հիմքում և ի՞նչ ձեւաչափով է առաջ տարվելու մեր անկախ մտածողությունը նոր պայմաններում։ «Առաջին անգամ սկսեցին մտածել, որ ի վերջո այս նոր դպրոցին պակասում է հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին գաղափարախոսությունը դարձավ գործնական ծրագիր։ Մենք կարողացանք «Ազգ-բանակ» գաղափարախոսության առաջին հիմքը դնել Հայաստանի կրթական համակարգում, փորձեցինք բացարձակ գաղափարական հենք չունեցող դպրոցական համակարգ ներարկել շատ կարևոր մի դրույթ, որով ամրագրվեց կրթական համակարգի գործունեության իմաստը»,- հիշեցրեց նախարարը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի կրթական համակարգի հիմնական գործառույթն ու նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է։ «Այդ տեսլականի ու գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետև՝ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթական համակարգում հայրենասիրական գաղափարախոսության ապահովումը»,- եզրափակեց նախարարը։

Լրահոս
Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. վարչապետին է ներկայացվել ծառայության հաշվետվությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (մաս2) Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan