AM | RU
USD
EUR
RUB

Խորհրդարանի կազմից տեղյակ չեն ոչ միայն ընտրողները, այլև ընտրվողները

Անցել է շուրջ 20 օր խորհրդարանական ընտրություններից, սակայն առ այս պահը վերջնական հայտնի չէ, ովքեր են անցնելու խորհրդարան, ովքեր՝ ոչ:

Առաջին հայացքից կարծես ամեն ինչ պետք է պարզ լիներ: Ովքեր առավելագույն ձայներ են ստացել ռեյտինգային քվեարկության արդյունքում, ովքեր համամասնական ցուցակում զբաղեցնում են անցողիկ տեղեր, նրանցով էլ պետք է կազմվեր նորընտիր խորհրդարանը:

Սակայն մեզ մոտ նույնիսկ ամենապարզունակ հարցերը, վերածվում են բարդ հանելուկների: Ամենազավեշտն այն է, որ ապագա խորհրդարանի կազմից տեղյակ չեն ոչ միայն ընտրողները, այլև ընտրվողները: Պատճառը մեկն է. Վաղուց ձևավորված ավանդույթի շնորհիվ, թեկնածուները նախքան ընտրությունները գրում են մանդատից հրաժարվելու դիմումներ, բաց թողնելով միայն ամիս, ամսաթիվը:

Եթե այս երևույթը մենք համարում ենք ժողովրդավարական մոտեցումներ, ապա պետք է խոստովանել, որ շատ յուրահատուկ պատկերացում է ժողովրդավարության մասին: Դա հետևանքն է մեր խիստ անձնավորված քաղաքական համակարգի, որտեղ յուրաքանչյուր ուժի ղեկավար իրեն համարում է տվյալ ուժի միակ ու անփոխարինելի առաջնորդը, գերագույն քուրմը, թագավորը...ԵՎ ցանկացած շեղում տվյալ առաջնորդի «բացառիկ ու միակ ճշմարտությունն ավետող» մտքերից, շեղվողի դիմումը մանդատից հրաժարվելու մասին կներկայացվի ԿԸՀ:

Այս արատավոր ավանդույթը ոչ միայն աղերս չունի ժողովրդավարության հետ, այլև խոչընդոտում է քաղաքական դաշտի, կուսակցությունների ազատ ինքնադրսևորմանը, քաղաքական մտքի զարգացմանը, քաղաքական գործիչների կայացմանը: Այլ խոսքով քաղաքական համակարգը դադարում է տալ քաղաքական արտադրանք: Հիմնական շեշտադրումը մնում է բացառապես առկա գաղափարների սպառումը:

Այս ժողովրդավարությունը հիշեցնում է գերմանական միջնադարյան ազատության որոշ շրջանի չափանիշները, երբ թագավորի կողմից տրվում էր հարցերը քննարկելու իրավունք, սակայն ենթարկվել պարտավոր էին:

Խոշոր հաշվով որոշ ուժերի ներկայացուցիչների կողմից հատկապես նախընտրական ժամակաշրջանում տրված մամլո ասուլիսները, հարցազրույցները, հանդիպումներն ընտրողների հետ առանձնապես որևէ կարևորություն չունեն: Այնտեղ չկա ուրույն քաղաքական միտք, չկա ընդհանուրից տարբերվող մոտեցումներ, չկա անհատի կողմից առաջարկվող քաղաքական ծրագրեր, չկա միտքը զարգացնող գործոններ, որոշ անձանց դեպքում չկա նույնիսկ միտք:

Պատճառը ինչպես ասվեց քաղաքական համակարգի անձնավորված լինելն է, իսկ քաղաքական օրակարգ ձևավորել հավակնողների մոտ էլ վախը՝ մանդատը կորցնելու հանդեպ:

Սակայն այդ մոտեցմամբ առաջնորդվում են ոչ միայն իշխանությունները, այլև իրենց ընդդիմադիր համարող որոշ քաղաքական ուժեր, որոնք այսօր հավակնում են իշխանությունների ռեալ այլընտրանքը լինելուն: Այդ մոտեցմամբ առաջնորդվել են և նախկինում ընդդիմադիր ազդեցիկ ուժեր, ովքեր հայտ էին ներկայացրել ամբողջական իշխանափոխություն իրականացնելու:

Սակայն երբ ներքին ժողովրդավարության դեֆիցիտի առումով իրար նման ուժերը փորձում են մրցակցություն առաջարկել միմիյանց, ապա հարց է ծագում. մրցակցություն հանուն ինչի՞: Հանուն իշխանության ներսում մասնաբաժին ունենալուն կամ ամբողջական իշխանության ձևավորման, թե՞ հանուն իրական փոփոխությունների: Եթե մի կողմ թողնենք պոպուլիստական մոտեցումները, ժողովրդի դարդով ապրելու սեզոնային «հառաչանքները», ապա իրական քաղաքական, արժեհամակարգային փոփոխություն չի կարելի սպասել ցանկացած այն ընդդիմադիր ուժից, ով քննադատելով իշխանություններին, իր իսկ ներսում առաջնորդվում է նույն չափորոշիչներով:

Այս առումով իշխանությունները համեմատաբար ազնիվ են: Եթե նրանք բացահայտ ցույց են տալիս իրենց իրական մոտեցումներն ու արժեհամակարգը, ապա նույն արժեհամակարգով առաջնորդվող որոշ «ընդդիմադիրներ» փորձում են ապահովել սոսկ արժեհամակարգային փոփոխություններին միտված իմիտացիա: Սակայն ինչպես «Ֆաուստում» է ասված.

Դու, ի վերջո այն ես, ինչ կաս,
Թեկուզ գլխիդ կեղծամ դնես բազմագանգուր,
Կամ հասակդ բազմապատկես, դարձյալ կզգաս,
Որ նույնն ես դու. մի տանջվիր զուր:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ Արթիկի երկու ավագ դպրոցների միավորման նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան այցելողների թիվն աճել է Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ Ամռան ամիսներին զգուշանալ կողոպուտներից և բնակարանային գողություններից. ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Հրապարակ». «Ելք»-ը գրոհների է պատրաստվում աշնանը «Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում «Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 19 Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan