Ձեռներեցները կկարողանան ակցիզային դրոշմանիշեր ստանալու հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի սահմանած պահանջներն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից երկուսում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով հարկ վճարողները թղթային կրիչով՝ առձեռն, մաքսային, հարկային մարմիններ էին ներկայացնում դիմում:

«Նախագծով սահմանվել է, որ 2017թ. հունվարի 1-ից հարկ վճարողներն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար համապատասխան մարմիններին կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային եղանակով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Միրումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում