Արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ստանում է պետական աջակցություն

Կառավարության որոշմամբ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ:

«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41 մլն 849 հազար դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10նոր աշխատատեղ՝ 100 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը:

Ընկերությունը կիրականացնի 287 մլն 177 հազար դրամի ներդրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում