Բելգիական թերթը սխալմամբ «ձերբակալել է» Իսպանիայի վարչապետին

Բելգիական La Libre Belgique թերթը սխալմամբ գրել է Իսպանայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի ձերբակալման մասին: Այս մասին հայտնել է 20 Minutes հրատարակությունը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ բելգիական թերթը նյութ Է թողարկել ապրիլի 19-ին Իսպանիայում Canal de Isabel II պետական ձեռնարկությ ունում կոռուպցիոն գործունեության դեմ պայքարի գործողության արձագանքի վերաբերյալ, ձեռնարկություն, որն զբաղվում է գործնականում Մադրիդի ամբողջ ինքնավար միության ջրային պաշարների կառավարմամբ: Մասնավորապես, քաղաքացիական գվարդիան ձերբակալել է ինքնավարության նախկին ղեկավար Իգնասիո Գոնսալեսին:

Դրանից անմիջապես հետո La Libre Belgique-ն իր կայքում հրապարակել է հաղորդագրություն, որի վերնագիրը տեղեկացնում է Ռախոյի ձերբակալման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում