AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մարտին 6,6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում: Նվազել են նաև սպառողական գները:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մարտին ցուցանիշը 9,3 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10 տոկոսով` կազմելով 301 մլրդ 945,1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1,5 տոկոսով` կազմելով 69 մլրդ 505,4 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մարտին նվազել է 0,3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 3,4 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 11,3 տոկոսով և կազմել 489 մլրդ 203,1 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 361 միլիարդ 817,8 միլիոն դրամ, 16,1 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-մարտի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,1 տոկոսով (183 հազար 643 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155 հազար 125 դրամ` նվազելով 1,8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 219 հազար 613 դրամ` աճելով 2,2 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-մարտի համեմատ աճել են 17,4 տոկոսով (1 մլրդ 246,8 մլն ԱՄՆ դոլար), ըն? ? որում` արտահանումն աճել է 16,5 տոկոսով (443,1 մլն դոլար), իսկ ներմուծումը` 17,9 տոկոսով (803,7 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտին եղել է 485,78:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Լրահոս
Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման նախաբանն էր Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով 2018 թվականին ռոբոտաշինության ոլորտում ներդրվելու է 280 մլն դրամ Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Արցախի ԱԳՆ-ն կարևորում է առաջնագծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Էլեկտրոնային առողջապահության համակարգը էլեկտրոնային դեղատոմսերի մասով կգործարկվի մինչ տարեվերջ ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում Թուրքագետը մատնանշում է Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դեղերի պատկանելության մեջ անճշտություններից խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են Նախագահը բանիմաց զրուցակից է. հրատարակչությունների տնօրենները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության. Լևոն Մկրտչյան Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan